Դեկտեմբերի 6-ին բելառուսական "ԲԱՏԷ"-ն այս տարվա իր վերջին հանդիպումը
կանցկացնի "Չեմպիոնների լիգայում": Այդ օրը բելառուսցիները հյուրընկալվելու
են կատալոնական "Բարսելոնային": Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր "ԲԱՏԷ"-ի
ֆուտբլիստները, այդ թվում նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Զավեն
Բադոյանը, մեկնելու են կատալոնական Ժիրոնա քաղաք, որպեսզի հենց տեղում նախապատրաստվեն "Բարսելոնայի" հետ հանդիպմանը:
|