23:34 Բալլակը հեռանում է հավաքականից | |
Գերմանական ֆուտբոլի մերօրյա լեգենդներից մեկը՝ "Բայերի" կիսապաշտպան Միխայել Բալլակը, որոշել է վերջնականապես հրաժեշտ տալ ազգային հավաքականին: Բալլակը նման կարևոր որոշում կայացրել է բժիշկների հետ խորհրդակցելուց հետո: Նշենք, որ վերջին շրջանում Գերմանիայի ազգային հավաքականի երբեմնի ավագին անընդմեջ վնասվածքներ էին հետապնդում, և նա չէր կարողանում նորմալ կերպով մասնակցել ազգային ընտրանու հավաքներին:
Հավելենք, որ 34-ամյա Բալլակն ազգային ընտրանու կազմում հանդես է գալիս 1999թ.-ից, և մինչև այսօր մասնակցել է 98 խաղի, որոնցից 55-ը ավագի թևկապով: Բալլակն այդ ընթացքում հասցրել է 42 անգամ խոցել մրցակցի դարպասը, ինչը ֆանտաստիկ ցուցանիշ է կենտրոնական կիսապաշտպանի համար: | |
|
Total comments: 0 | |