Անգլիայի գործող չեմպիոն "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի համար պայքարի թատերաբեմ են իջել իտալական երեք հայտնի ակումբներ` "Միլանը", "Ինտերը" և "Յուվենթուսը": Ըստ հեղինակավոր Gazzeta dello Sport-ի "Ինտերը" դեռևս պահպանել է ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունքը: Իսկ դե "Յուվենթուսը" և "Միլանը" պահպանում են այն հույսը, որ Մարիոն կհայտնվի իրենց կազմում: Ներկայումս Բալոտելիի տրանսֆերային արժեքը 22-25 մլն եվրո է: