16:41 Բալոտելլի. "Ես ոչ մի անգլիացուց չեմ վախենում" | |
Իտալիայի ազգային ընտրանու 21-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլին թեև չի սիրում լրագրողներին ու մարզական մամուլն ընդհանրապես, բայց այսօր հանդիպել է վերջիններիս ներկայացուցիչների հետ և պատմել, թե ինչպես է թիմը պատրաստվել Անգլիայի ընտրանու հետ խաղին, ինչու է հենց ինքը եկել նախախաղային մամուլի ասուլիսին և այս ամենը կոտրատված անգլերենով ու մեծ դժվարությամբ: Դժվար թե անգլիացի լրագրողները կորցնեին առիթը, և ահա դրա արդյունքը.
- Ինչո՞ւ եք հենց Դուք եկել: - Դե բոլորն են այստեղ, ես էլ եկել եմ: - Ինչպե՞ս եք գտնում այն հանգամանքը, որ կխաղաք Ձեր ակումբային թիմակիցների դեմ: - Հոյակապ է: Ես գիտեմ նրանց, նրանք էլ` ինձ: Ցնցող է լինելու: - Ո՞վ է անգլիացիներից ամենից վտանգավորը: - Ես ոչ մեկից էլ չեմ վախենում: Կարծում եմ` մենք կհաղթենք: Ես ուզում եմ` հաղթենք: - Ո՞վ է Ձեր ամենամտերիմ ընկերը "Սիթիում", որ այսօր խաղալու է Անգլիայի ազգային ընտրանու կազմում: - Բոլորն էլ իմ ընկերներն են: Թե՛ Ջեյմս Միլները, թե՛ Ջո Հարտը, թե՛ Գարեթ Բերրին: - Դուք Ձեր ակումբային թիմակիցների հետ արդեն խոսե՞լ եք այսօրվա խաղի մասին: - Ես նրանց հետ չեմ խոսել: - Ինչպե՞ս կտոնեք խփած գնդակը: - Դե թողեք` ես նախ գոլ խփեմ, ապա կմտածեմ, թե ինչպես պետք է տոնել: - Թվում էր` առաջին խաղերում նյարդային եք գործել: Այդպե՞ս է: - Ոչ մի հոգեբանական խնդիր ես չունեմ և չեմ էլ ունեցել ողջ մրցաշարի ընթացքում: Մի քիչ հուզվել եմ, իսկ դա նորմալ է: Սա իմ առաջին Եվրոպայի առաջնությունն է վերջապես: Ես շատ էի ուզում գոլ հեղինակել: Այն գոլը, որ խփեցի Իռլանդիային, պետք է ավելի վաղ լիներ: | |
|
Total comments: 0 | |