16:25 Բալոտելլի. "Կսպանեմ նրան, ով իմ ուղղությամբ բանան նետի" | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" և Իտալիայի ազգային հավաքականի սևամորթ հարձակվող Մարիո Բալոտելլին, ով ֆուտբոլային հասարակությանը ծանոթ է որպես տաքարյուն ֆուտբոլիստ, լրագրողներին պատմել է, թե ինչպես կարձագանքի, եթե Եվրոպայի առաջնության ժամանակ իր ուղղությամբ երկրպագուները բանան նետեն: Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը մեջբերում է իտալացի ֆուտբոլիստի խոսքերը. "Ես ընդհանրապես դատապարտում եմ ռասիզմը: Եթե հանկարծ որևէ մեկն իմ ուղղությամբ բանան նետի, ապա առանց վայրկյան կորցնելու կհարձակվեմ նրա վրա և նույնիսկ կսպանեմ: Թող հետո ինձ բանտ նստեցնեն, բայց հոգով հանգիստ կլինեմ: Հենց նմանատիպ իրավիճակ կատարվել է 2009թ.-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ: Բարերից մեկում ինձ վրա բանան նետեցին: Նրանց բախտը շատ բերեց, քանի որ ոստիկաններն արագ հասան դեպքի վայր, հակառակ դեպքում ես նրանց կսատկացնեի, նույնիսկ կարող էի նաև սպանել: Հույս ունեմ, որ Եվրոպայի այս առաջնության ժամանակ նման դեպքեր տեղի չեն ունենա, քանի որ այդպիսի երևույթները գցում են Եվրոպայի առաջնության վարկանիշը":
| |
|
Total comments: 0 | |