Բրիտանական "Daily Mail"-ը գրում է, որ իտալական "Միլանի" 23-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլիի տրանսֆերը դեպի լոնդոնյան "Արսենալ" ձախողման եզրին է: Պարբերականը նշում է, որ տրանսֆերի կայացման գլխավոր խոչընդոտը իտալացի ֆուտբոլիստն է, ով ցանկանում է տարեկան 6.3 մլն եվրո աշխատավարձ ստանալ "Արսենալում": Սա այն դեպքում, երբ "Միլանում" Բալոտելլին այժմ տարեկան ընդամենը 4 մլն եվրո է ստանում:
"Զինագործները" իրենց հերթին պատրաստ չեն նմանօրինակ քայլի գնալ: Արդյունքում` "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր թիմը նոր հարձակվողների կարիք չունի:
|