Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" տաղանդավոր ու կամակոր երիտասարդ ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ կցանկանար խաղալ իտալական "Պալերմոյում"` այն քաղաքում, որտեղ ինքը մեծացել է. "Ես կցանկանայի խաղալ Պալերմոյում, դա հիանալի վայր է, որտեղ կա արև ու ամեն ինչ",-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում բրիտանական Daily Mirror պարբերականը: Հավելենք, որ Բալոտելլին մեկ անգամ չէ, որ դժգոհել է Մանչեսթեր քաղաքից և ցանկություն հայտնել հեռանալու:
|