16:28 Բալոտելլին երջանիկ չէ Մանչեսթերում | |
Իտալացի երիտասարդ ու սկանդալային հարձակվող Մարո Բալոտելլին երեկ կայացած "Ինտեր"-"Մանչեսթեր Սիթի" ընկերական խաղից հետո դժկամորեն պատասխանել է իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին՝ հենց սկզբից նշելով, որ իրեն երջանիկ չի զգում Մանչեսթերում. "Քաղաքն իմ սրտով չէ: Ես, սակայն, հիանալի հարաբերություններ ունեմ մեր գլխավոր մարզչի հետ ու երջանիկ եմ "Սիթիում", բայց կյանքում պետք է ամեն բան քո ուզածով լինի: Ես չեմ կարոտել Միլանը, ես կարոտում եմ իմ հարազատ Բրեշիան, ընտանիքիս անդամներին ու ընկերներիս: Բայց կարծում եմ, որ այս հեռավորությունն իմ կյանքի ճիշտ ուղին է, այսպես ես դաստիարակվում եմ: Ես գիտեմ, որ այժմ "Սիթիի" խաղացող եմ, թե ապագայում ի՞նչ կլինի, չգիտեմ, ու չեմ էլ ուզում մտածել այդ ապագայի մասին: "Միլան" տեղափոխվելու մասին էլ դեռ շուտ է խոսելը, ես դեռ հասուն չեմ: Այդ մասին կմտածեմ ավելի ուշ",- Մարիոյի խոսքերը մեջբերում է Sky Sports Italia լրատվամիջոցը:
| |
|
Total comments: 0 | |