Համաձայն իտալական մարզական լրատվամիջոցների տարածած լուրերի` Անգլիայի գործող չեմպիոն "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է հունվարին արդեն պայմանագիր կնքել "Միլանի" հետ: Նման ցանկություն էին հայտնել անգամ "Միլանի" սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ու Ադրիանո Գալլիանին: Սակայն, "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ չի պատրաստվում ձմռանը բաց թողնել Բալոտելլիի պես խաղացողին: