12:40 Բալոտելլին թքած ուներ իտալացիների խաղի վրա | |
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին հերթական անգամ հայտնվել է իտալական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Իտալիա-Ֆարերյան կղզիներ հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին ցանկացել է խաղադաշտ դուրս բերել Մարիո Բալոտելլին, ով, սակայն, այնքան էլ մեծ ցանկություն չի ունեցել խաղալու համար: Ֆուտբոլիստը սկսել է ծուլորեն մարզվել, ինչը նկատել է Պրանդելլին: Բացի այդ, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչին զայրացրել է այն հանգամանքը, որ պահեստայինների նստարանին Բալոտելլին խիստ զբաղված է եղել իր iPad-ով և ժամանակ չի ունեցել խաղին հետևելու համար: Այս ամենի պատճառով "Մանչեսթեր Սիթիի" հարձակվողը խաղադաշտում անցկացրեց ընդամենը 6 րոպե: Շատ հավանական է, որ Բալոտելլին չընդգրկվի Իտալիայի հավաքականի կազմում Սլովենիայի դեմ մոտակա հանդիպմանը:
| |
|
Total comments: 0 | |