Իտալական "Միլանը" իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ անգլիական "Լիվերպուլի" հանձակվող Մարիո Բալոտելլին վերադառնում է հայրենի Իտալիա` հանդես գալու իր նախկին թիմում: Այսօր 25-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել Միլանում:
Սպասվում է, որ հարձակվողը "Միլանին" բաժին կընկնի անվճար ու հանդես կգա վարձավճարային հիմունքով ընդամենը մեկ մրցաշրջան: Հաղորդվում է, որ հետագայում ֆուտբոլիստի տրանսֆերի` իտալական ակումբի կողմից գնման մասին ինֆորմացիա չկա կողմերի կնքած համաձայնագրում:
Հետաքրքիր է, որ ընդամենը մեկ մրցաշրջան առաջ իտալացի սևամորթ հարձակվողը "Լիվերպուլ" էր տեղափոխվել "Միլանից": Անգլիական ակումբում Մարիո Բալոտելլին հասցրել էր Անգլիայի առաջնությունում մասնակցել 16 հանդիպման` դառնալով ընդամենը 1 գոլի հեղինակ:
|