Home » 2011 » Ապրիլ » 23 » "Բանանցի" և "Միկայի" հանդիպման գլխավոր մրցավարը որակազրկվել է
09:40
"Բանանցի" և "Միկայի" հանդիպման գլխավոր մրցավարը որակազրկվել է
 Կայացել են ՀՖՖ մցավարական կոմիտեի նիստերը:  Մրցավարական կոմիտեն քննարկել է հետևյալ հարցերը.
1. Ս/թ ապրիլի 9-ին կայացած Բարձրագույն խմբի առաջնության "Արարատ"-"Գանձասար" խաղը սպասարկող մրցավար Արման Վարդանյանը խաղի տեսուչ Կարեն Նալբանդյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:
2. Ս/թ ապրիլի 11-ին կայացած ԱԽ-ի առաջնության "Փյունիկ-3"-"Շիրակ-2" խաղը սպասարկող մրցավար Էրիկ Գալստյանը խաղի տեսուչ Վլադիմիր Շառոյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:
3. Ս/թ ապրիլի 20-ին կայացած ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ "Բանանց"-"Միկա" պատասխան խաղը սպասարկող մրցավար Ա. Ամիրխանյանը խաղի տեսուչ Գևորգ Հովհաննիսյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:
Հիմք ընդունելով տեսուչների զեկուցագրերը` "Մրցավարների և տեսուչների" պատասխանատվության մասին կանոնակարգի 9 կետի համաձայն  մրցավարական կոմիտեն որոշեց.
Մրցավարներ Ա. Վարդանյանին և Ա. Ամիրխանյանին որակազրկել մրցավարությունից Բարձրագույն խմբում և Գավաթի խաղարկությունում երեքական մրցափուլով, իսկ մրցավար Է. Գալստյանին որակազրկել մրցավարությունից Առաջին և ավելի բարձր խմբերում երեք մրցափուլով:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 493 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0