Home » 2011 » Սեպտեմբեր » 16 » "Բանանցը" բողոքել է ընդդեմ մրցավարների
18:53
"Բանանցը" բողոքել է ընդդեմ մրցավարների
 Հայաստանի ազգային առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայացած "Ուլիս" - "Բանանց" հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով  նվազագույն 1-0 հաշվով: Այս մրցավեճում հյուրերը երկու անգամ կարողացան գրավել "Ուլիսի" դարպասապահ Մալկովի դարպասը, սակայն երկու դեպքում էլ մրցավարներն արձանագրեցին խաղից դուրս վիճակ: "Բանանցի"  պաշտոնական կայքը հայտնում է, որ  հանդիպման ավարտից հետո ակումբը բողոքարկել է մրցավարների որոշումը` մրցակցի դարպասը գրավելը չընդունելու համար: Դիտելով հանդիպման տեսաերիզը` "Բանանցի" ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ երկու գոլերն էլ խփվել են մաքուր` առանց խաղի կանոնների խախտումների:
Հիշեցնենք, որ հանդիպումը վարում էր Արման Ամիրխանյանի գլխավորած մրցավարական բրիգադը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 424 | Added by: Hayk | Tags: Ուլիս, Արման Ամիրխանյան, դարպասապահ, Բանանց, մրցավեճ, տուր, պաշտոնական կայք, Մալկով, մրցավարական բրիգադ, Հայաստանի ազգային առաջնություն | Rating: 5.0/1
Total comments: 0