Home » 2011 » Օգոստոս » 3 » Բարիոսը երկու-երեք շաբաթ բաց կթողնի
23:22
Բարիոսը երկու-երեք շաբաթ բաց կթողնի
Դորտմունդի "Բորուսիայի" պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը ստիպված է լինելու բաց թողնել 2-ից 3 շաբաթ: Պարագվայցի հարձակվողը խորացրել է նախկինում խոչընդոտներ ստեղծող վնասվածքը "Ամերիկայի գավաթի" եզրափակիչ հանդիպման ժամանակ, սակայն Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ խաղացողի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, ինչը հերքվել է բուժզննման արդյունքում, որը կատարվել է Գերմանիայում: Այդ առթիվ "Բորուսիայի" գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհություն է հայտնել Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիային:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: mu | Tags: Պարագվայ, Յուրգեն Կլոպ, Ամերիկայի գավաթ, վնասվածք, Բորուսիա, Դորտմունդ, հարձակվող, Լուկաս Բարիոս | Rating: 5.0/1
Total comments: 0