Դորտմունդի "Բորուսիան" կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնել հունական "Օլիմպիակոսի" դեմ վաղը կայալիք հանդիպումից առաջ. այս առիթով անհանգստանում են գերմանական ԶԼՄ-ները: Դորտմունդյան թիմի կազմից կբացակայեն պաշտպան Պատրիկ Օվոմոյելան և հարձակվող Լուկաս Բարրիոսը, ով վնասվածք է ստացել "Օլիմպիակոսի" դեմ հանդիպման նախապատրաստական մարզման ժամանակ: