10:36 "Բարսելոնա"-"Արսենալ". առաջատարների կարծիքները հանդիպման մասին | |
![]() Հանդիպումից առաջ ակումբների առաջատար ֆուտբոլիստներից երկուսը հանդիպում են ունեցել լրագրողների հետ և նրանց հետ կիսել են իրենց մտքերը հանդիպման վերաբերյալ: "Բարսելոնա". Չավի Հերնանդես. Կատալոնական ակումբի առաջատար կիսապաշտպան Չավի Հերնանդեսը կարծում է, որ իրենք կարող են հաղթել "Արսենալին" պատասխան հանդիպման ժամանակ: Իսպանացու խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը. "Այս հանդիպումը, երևի, այս մրցաշրջանում մեզ համար ամենակարևորն է: "Արսենալը" հիանալի ակումբ է, որը կարողանում է շատ լավ պաշտպանվել: Նրանք ունեն նաև մի շարք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք, հանդիպումների ժամանակ մի քանի գրագետ փոխանցումներ կատարելով, հարձակման գծում սրում են իրենց խաղը: Լոնդոնցիները մեկ անգամ չէ, որ դա ապացուցել են, ուստի այս հանդիպումը մեզ համար հեշտ լինել չի կարող: Պատասխան հանդիպման ժամանակ մենք հանդես ենք գալու սեփական հարկի տակ, ուստի հանդիպման ֆավորիտը հենց մենք ենք համարվում: Մեզ` այս հանդիպումը հաղթական հաշվով ավարտելու գործում շատ կօգնեն մեր երկրպագուները, որոնց էլ կոչ եմ անում գալ "Նոու Կամպ" և երկրպագել իրենց հարազատ ակումբին": "Արսենալ". Ջեք Ուիլշեր. Լոնդոնյան ակումբի առաջատար հենակետային կիսապաշտպան Ջեք Ուիլշերը կարծում է, որ իրենք կարող են հաղթահարել կատալոնական "Բարսելոնայի" արգելքը` դուրս գալով "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլ: Անգլիական Daily Mail պարբերականը մեջբերում է Ուիլշերի խոսքերը. "Ակումբի բոլոր ֆուտբոլիստնեը գիտակցում են, որ կարող են հաղթել "Բարսելոնային", քանի որ այդ նույնն արել են Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ: Եթե մեզ հաջողվի հաղթել "Բարսելոնային" և դուրս գալ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ, ապա դա մեզ համար մեծ խթան կհանդիսանա և մենք, շատ հավանական է, կկարողանանք վերջապես դառնալ "Չեմպիոնների լիգայի" հաղթող: Այս հանդիպման ժամանակ մեզ համար ամենակարևորը կլինի այն, որ կարողանանք գրագետ պաշտպանվել և օգուտ քաղել հակագրոհներից: Ոչ-ոքին մեզ համար շատ արդյունավետ տարբերակ է, սակայն մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար, քանի որ գիտենք, թե ինչի է ընդունակ "Բարսելոնան" և նրանից ամեն ինչ կարելի է սպասել":
| |
|
Total comments: 0 | |