20:27 "Բարսելոնա". "Միշտ էլ պետք է հաղթել" | |
Կատալոնական "Բարսելոնան" այսօր հերթական
տիտղոսը նվաճեց` Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ դառնալով աշխարհի
ակումբային առաջնության հաղթող: Ճապոնիայում կայացած մրցաշարի եզրափակչում "Բարսելոնան" 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց բրազիլական "Սանթոսի" նկատմամբ: Հանդիպման 17-րդ
րոպեին խաղի հաշիվը բացեց Լիոնել Մեսսին, իսկ 25-րդ րոպեին այն կրկնապատկեց Չավին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սեսկ Ֆաբրեգասը վճռեց խաղի ելքը`
3-րդ գնդակն ուղարկելով հարավամերիկացիների դարպասը: Խաղի 82-րդ րոպեին հանդիպման
վերջակետը դրեց Լեո Մեսսին` ձևակերպելով հերթական դուբլն այս մրցաշրջանում: Արգենտինացին կրկին փայլուն հանդիպում
անցկացրեց` ճանաչվելով նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
Այսպիսով` "Բարսելոնան" 2-րդ անգամ դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ընթացիկ մրցաշրջանում "Բարսելոնան" նվաճեց 5-րդ տիտղոսը: Ավելի վաղ կատալոնացիները դարձել էին "Չեմպիոների լիգայի" հաղթող, "Իսպանիայի չեմպիոն" և "Սուպերգավաթակիր", "Եվրոպայի սուպերգավաթակիր": | |
|
Total comments: 0 | |