Home » 2011 » Ապրիլ » 20 » «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». ավելին քան խաղը. գործողություն N°2
19:52
«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». ավելին քան խաղը. գործողություն N°2

 Այսօր` գիշերը ժամը 12-ն անց 30 րոպեին Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Մեստալիա» մարզադաշտում  կմեկնարկի աշխարհի բոլոր ֆուտբոլասերների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող «Բարսելոնա»Ռեալ» չորսսերիանոց «Սուպերկլասիկոների» երկրորդ գործողությունը։ 18 օրվա մեջ ֆուտբոլը ողջ աշխարհում պտտվելու էր բացառապես այս երկու թիմերի շուրջ. սրա մասին մենք արդեն հայտնել էինք։ Նախախնամության, բախտի և այլ երջանիկ զուգադիպությունների, հանգամանքների արդյունքում մենք դեռ երեք անգամ վայելելու ենք անմոռանալի հանդիպումների քաղցրությունը։
Այսօր թիմերը կխաղան Իսպանիայի «Արքայական գավաթի» եզրափակչի շրջանակներում։ Արքայական թիմին ևս երեք հնարավորություն է տրված` ապացուցելու բոլորին, որ ինքը ոչ թե պարզապես աստղերի հավաքածու է, այլ թիմ, որն ունակ է արժանի մրցակից լինել ներկայիս ահեղ թվացող «Բարսելոնային»։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին հաջողվեց կարճ ժամանակահատվածում ուշքի բերել իր սաներին 0-5 ծանրագույն պարտությունից հետո և մի քանի օր առաջ «Արքայական թիմն» արդեն այլ կարգի ֆուտբոլ ցուցադրեց հենց «կապտանռնագույնների» հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես այսօր` խաղից ժամեր առաջ նշել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտիո Պերեսը, ներկայիս «Բարսային» հաղթելու հավակնություն ունեցող թիմը պետք է աչքի ընկնի բացառիկ խաղային կարգապահությամբ, ֆունկցիոնալ գերպատրաստվածությամբ և թիմային ոգով, մինչդեռ երեկ իսպանական մամուլում լուրեր տարածվեցին, թե «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նեղացել է իր թիմակիցներից, ու այժմ թիմային հանդերձարանում ծանր մթնոլորտ է տիրում։
Բայց սա ևս մեկ «Սուպերկլասիկո» չէ, որտեղ կարող են վերը նշված հանգամանքներից և ոչ մեկը չգործածվել, այստեղ արդեն կարևորություն է ստանում խաղի հետագա արժեքը. Հաղթողը կնվաճի Իսպանիայի «Թագավորական գավաթը»։ Այնպես որ, հարկավոր զերծ կմնալ ամեն տեսակ կանխատեսումներ անելուց։

                                                    Թիմերի նախնական կազմեր
«Բարսելոնա»` Պինտո – Ալվեշ, Պույոլ, Պիկե, Ադրիանո – Բուսկետս, Չավի, Ինյեստա – Վիլյա, Մեսսի, Պեդրո (4-1-2-3 շատ հարձակվողական ֆունկցիա ունեցող տակտիկա)
«Ռեալ Մադրիդ»` Կասիլյաս – Արբելոա, Ռամոս, Կարվալյո, Մարսելո – Պեպե, Ալոնսո, Խեդիրա, Ռոնալդու, Օզիլ – Ադեբայոր (4-1-2-2-1 արագ ձևափոխվող և հակագրոհների կազմակերպման համար իդեալական տակտիկա)
Միջազգային բուքմեյքերական գործակալություններն այս խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները` «Ռեալի» հաղթանակ` 3.35, «Բարսելանայի» հաղթանակ` 1.85, խաղի հիմնական ժամանակը կավարտվի ոչ-ոքի` 5.5 գործակից:
Այս անգամ մենք զերծ կմնանք որևէ կանխագուշակումից:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 645 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 3