14:34 "ԲԱՐՍԵԼՈՆԱ"-"ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ". հանդիպում վերջին | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան առաջին հանդիպումը` "Բարսելոնա"-"Ռեալ Մադրիդ": Առաջին հանդիպումից տպավորություններն այնքան մեծ են, որ այս հանդիպման մասին թեժ քննարկումները դեռևս շարունակվում են: Եվ այդ քննարկումների կիզակետում է հանդիպման գլխավոր մրցավարի կայացրած որոշումը` ըստ որի Պեպեն հեռացվեց խաղադաշտից: Կար կարմիր քարտ, թե` ոչ, արդեն իսկ խոսելն անիմաստ է. յուրաքանչյուր ոք իր կարծիքն ունի այդ դրվագի վերաբերյալ: Մրցավարական գործողություների մեծ քննադատ Ժոզե Մոուրինյոն չդիմացավ Վոլֆգանգ Շտարկին ծաղրելու գայթակղությանը, և շուտով հայտնվեց տրիբունայում: Հետաքրքիր է, եթե Ժոզե Մոուրինյոյի օրոք 5-րդ "Էլ կլասիկոյում" ևս կարմիր քարտ ստանան մադրիդցիները, ապա միգուցե Ժոզե Մոուրինյոյին ընդհանրապես հեռացնեն "Կամպ Նոուից", քանի որ արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ կանի Ժոզեն, ով խաղին առանց այն էլ հետևելու է իր համար այդքան ատելի մարզադաշտի տրիբունաներից: Եթե չլիներ ֆուտբոլային հանճար Լիոնել Մեսսիի դուբլը, ապա հանդիպման գլխավոր հերոս կճանաչվեր գերմանացի մրցավարը (ով չգիտես` ինչու խաղից հետո չխնդրեց Մեսսիի մարզաշապիկը, չէ որ Շտարկին Մեսսին այդքան օգնել էր "Սանտիագո Բեռնաբեուում"): Ընդհանուր առմամբ Շտարկը կարող էր պատժել կարմիր քարտով մի քանի այլ դրվագներում ևս, երբ Պեդրոն և Բուսկետսը սիմուլյացիայի էին դիմում, կամ երբ Ադեբայորը փորձում էր ձեռքերով հետ պահել Կառլես Պույոլին դաշտի կենտրոնական հատվածում: Դրա փոխարեն Շտարկը "Կամպ Նոուից" դուրս թողեց Սերխիո Ռամոսին, ով կախվածություն ուներ դեղին քարտից: Մադրիդցիները պետք է մոռանան այն ամենը, ինչ տեղի ունեցավ առաջին հանդիպման ընթացքում, և փորձեն հերոսանալ Բարսելոնայում: "Բարսելոնային" հեշտ հանդիպում, անկասկած, չի սպասվում: Պեպ Գվարդիոլան իր թիմին միմիայն տրամադրում է դեպի հաղթանակ, և ցանկանում է ուղեգիր նվաճել դեպի Լոնդոն: Մի խոսքով, մեզ ֆանտաստիկ 90 րոպեներ են սպասվում, և որ ամենակարևորն է` հարձակվողական մեծ ֆուտբոլ, քանի որ "Ռեալը" պաշտպանվելով այլևս ոչնչի չի կարող հասնել, իսկ պատկերացնել Լեո Մեսսիին և "Բարսելոնային" պաշտպանվելիս ողջ հանդիպման ընթացքում, այնքան էլ հեշտ չէ: Իսպանական "Պրիմերայի" վերջին տուրում երկու առաջատարներն էլ պարտություններ կրեցին` բացահայտ կերպով պատրաստվելով երեքշաբթի կայանալիք հանդիպմանը: Վաղը կայանալիք հանդիպմանը երկու կողմերն էլ խնդիրներ ունեն պաշտպանության հետ: Եթե Ռամոսն ու Պեպեն որակազրկված են, ապա Գվարդիոլան ունի խնդիրներ վնասվածքների հետ կապված. Գաբրիել Միլիտոն վնասվածք ունի, և Գվարդիոլան ամենայն հավանականությամբ կխաղա ճիշտ նույն պաշտպանական կազմով, ինչ խաղում էր Մադրիդում: Իսկ եթե հանկարծ հիմնական կազմի պաշտպաններից մեկը հանդիպման ժամանակ վնասվածք ստանան, "Բարսելոնան" լուրջ գլխացավանքի առաջ կկանգնի: Ուրախալի լուր ևս կա "Բարսայի" համար. Անդրես Ինյեստան արդեն վերսկսել է մարզումները, և, ամենայն հավանականությամբ, կմասնակցի "Ռեալի" դեմ հանդիպմանը: Իսկ "Արքայական ակումբի" ավագ և իսկական առաջատար Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ "Կամպ Նոուում" "Ռեալը" մարտնչելու է մինչև վերջ, և որ իրենք կարող են և պետք է խաղան "Ուեմբլիում":
| |
|
Total comments: 19 | 1 2 » |
| |
1-10 11-19 | |