22:51 "Բարսելոնան" արդեն ամբողջական տեսք ունի | |
Այսօրվանից իսպանական "Բարսելոնայի" մի քանի կարևոր ֆուտբոլիստներ ևս կմիանան թիմի մարզումներին. այս մասին հաղորդում է AS հանդեսը: Խոսքը չիլիացի նորեկ Ալեքսիս Սանչեսի, արգենտինացի գերաստղ Լիոնել Մեսսիի ու վերջինիս հայրենակից Խավյեր Մասկերանոյի մասին է: Բոլոր այս խաղացողները մասնակցել են "Ամերիկայի գավաթի" խաղարկությանը, ինչի պատճառով էլ նոր մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները սկսում են մնացածներից ավելի ուշ: Հանուն արդարության պետք է ամեն դեպքում նշել, որ Մեսսին ոչ թե հանգստացել է, այլ մարզվել է անհատական ծրագրով և մասնակցել է կատալոնական թիմի ընկերական հանդիպումներին: | |
|
Total comments: 0 | |