Կատալոնական թիմի պլանները փոքր-ինչ փոխվել են, և Պեպ Գվարդիոլայի թիմն արդեն ժամանել է Լոնդոն: "Բարսելոնայի" պատվիրակությունը գլխավորում է թիմի նախագահ Սանդրո Ռոսսելը: Պեպ Գվարդիոլան իր հետ վերցրել է առաջին թիմի բոլոր խաղացողներին` գումարած Տիագո Ալկանտարային և Օյեր Օլասաբելյային: Կատալոնցիների եզրափակչին կպատրաստվեն "Արսենալի" մարզաբազայում: