Home » 2012»Մայիս»10 » "Բարսելոնան" բարեգործական խաղ կանցկացնի
08:20
"Բարսելոնան" բարեգործական խաղ կանցկացնի
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, մայիսի 27-ին "Բարսելոնան" բարեգործական հանդիպման կմասնակցի: Այդ խաղի ընթացքում կատալոնական ակումբի բոլոր ֆուտբոլիստները կբաժանվեն երկու մասի. մի մասին կգլխավորի Խոսեպ Գվարդիոլան, իսկ մյուս մասին` Տիտո Վիլանովան: Հանդիպման ընթացքում հավաքված գումարը կփոխանցվի Կատալոնիայի աղքատներին: