08:28 "Բարսելոնան" ցանկանում է "կապել" Մեսսիի ոտքերը | |
Կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարությունը արդեն հիմա լրջորեն մտածում է թիմի արգենտինացի առաջատար Լեո Մեսսիի հետ նոր ու երկարաժամկետ համաձայնագիր կնքելու ուղղությամբ, քանի որ տաղանդավոր ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվելու է 2016թ.-ին, երբ Լեոն կլինի ուղիղ 29 տարեկան: "Բարսելոնայի" ղեկավարությունն էլ մտադիր է գործող այս համաձայնագիրը երկարաձգել ևս 2-3 տարով, որպեսզի այս ֆուտբոլիստը հնարավորություն չունենա թիմը լքել 30 տարեկանից ավելի վաղ հասակում: Սպասվում է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կսկսվեն արդեն գալիք սեպտեմբերից և կշարունակվեն ողջ մրցաշրջանի ընթացքում: Թե ինչքան աշխատավարձ կստանա արգենտինացին, դեռևս գաղտնի է մնում:
| |
|
Total comments: 0 | |