13:35 "Բարսելոնան" չեմպիոն է | |
Երեկ կայացավ իսպանական "Պրիմերայի" 36-րդ տուրը, որտեղ ամենանշանակալի հանդիպումն անկասկած "Լեվանտե"-"Բարսելոնա" խաղն էր: Հանդիպումը ավարտվեց ոչ ոքի` 1-1 հաշվով, ինչը միանգամայն բավական էր "Կատալանների" համար հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար: Ճիշտ է, Պեպ Գվարդիոլայի թիմը գրեթե ողջ մրցաշրջանի ընթացքում վստահ և փայլուն խաղ էր ցուցադրում, և լրջագույնս հավակնում էր չեմպիոնական տիտղոսին, սակայն միայն հիմա "Բարսան" կարող է գործն ավարտված համարել, իսկ Պեպ Գվարդիոլայի թիմի արդյունքը գնահատել սանդղակի ամենաբարձր միավորներով: Այժմ "Բարսելոնայի" երիտասարդ խաղացողներին հնարավորություն կտրվի զարմացնելու ֆուտբոլասեր հասարակությանը "Պրիմերայի" վերջին երկու հանդիպումներում, քանի որ հիմնական խաղացողներով խաղադաշտ դուրս գալու անհրաժեշտույթուն այլևս չկա: "Բարսելոնան" իր տրամադրության տակ ունի 16 օր` պատրաստվելու առավել քան կարևոր հանդիպման "Ուեմբլիում", որտեղ Պեպ Գվարդիոլայի սաներին սպասում են Անգլիական "Պրեմիեր լիգայի" գրեթե չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդը": | |
|
Total comments: 6 | |
| |