19:10 "Բարսելոնան" չի կարողացել կրճատել արտաքին պարտքը | |
Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" փոխնախագահ Խավիեր Ֆաուստը դժգոհել է, որ կատալոնական ակումբը չի կարողացել կրճատել իր արտաքին պարտքերն ամռան ընթացքում և դրանք առաջվա պես կազմում են 360 մլն եվրո: Նրա խոսքերով` ակումբը փորձում է մեծացնել եկամուտները, որպեսզի փորձի լուծել այդ խնդիրը: "Բարսելոնայի" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Ֆաուստն ասել է. "Մենք փորձում ենք նվազեցնել մեր պարտքերը: Սակայն մեր ընհանուր արտաքին պարտքն այս պահի դրությամբ կազմում է 360 մլն եվրո: Մենք չենք կարող թույլ տալ մեզ պարտքերից այդքան կախվածություն: Անհրաժեշտ է մեծացնել եկամուտները":
| |
|
Total comments: 0 | |