Կատալոնական "Բարսելոնայի" պաշտոնական կայքում հետաքրքիր ու բավական տարօրինակ ինֆորմացիա է հայտնվել, ըստ որի՝ թիմը հաջորդ մրցաշրջանին կպատրաստվի միմիայն Եվրոպայում և չի մեկնի ո՛չ Ամերիկա, ո՛չ Ասիա: Մինչմրցաշրջանային նախապատրաստական ամառային այդ փուլում "կապտանռնագույնները" մտադիր են մոտ 4-5 ընկերական հանդիպումներ ունենալ Եվրոպայում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ թիմի ֆուտբոլիստներից շատերը մասնակցելու են "Եվրոպայի առաջնությանը" և "Օլիմպիական խաղերին":
|