Home » 2011 » Օգոստոս » 27 » "Բարսելոնան" դարձավ Եվրոպայի "Սուպերգավաթակիր"
19:49
"Բարսելոնան" դարձավ Եվրոպայի "Սուպերգավաթակիր"
 Երեկ կեսգիշերին Մոնակոյում ավարտվեց Եվրոպայի "Սուպերգավաթի" հանդիպումը, որտեղ միմյանց հետ ուժերն էին չափում "Չեմպիոնների լիգայի" գավաթակիր իսպանական "Բարսելոնան" և "Եվրոպայի լիգայի" գավաթակիր պորտուգալական "Պորտուն": Անկասկած, դիմակայության ֆավորիտն իրավացիորեն համարվում էրիսպանական գրանդըքանի որի տարբերություն իր մրցակցի, որտեղից հեռացել են գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը և "Եվրոպայի լիգայի" նախորդ խաղարկության ռմբարկուն` կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն, իսպանական ակումբն ուժեղացրել է իր կազմը` ի դեմ Ալեքսիս Սանչեսի և Սեսկ  ՖաբրեգասիԿատալոնական ակումբն ապացուցեց իր բարձր կարգը և այն փաստը, որ առայժմ իրեն հավասարը չունի: Կատալոնական "այլմոլորակայինները", պորտուգալական ակումբին պարտության մատնելով 2-0 հաշվով, 4-րդ անգամ նվաճեցին Եվրոպայի "Սուպերգավաթը": Խաղի ընթացքում 39-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի հրաշամանուկ Լիոնել Մեսսին, իսկ հանդիպման խաղավարտում Մեսսիի փոխանցումից մրցակցի դարպասն ուղարկեց կատալոնացիների նոր ձեռքբերումը` Սեսկ Ֆաբրեգասը, ով փայլուն ձևով 88-րդ րոպեին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 469 | Added by: Hayk | Tags: ֆավորիտ, սուպերգավաթ, Պորտու, Հանդիպում, Կեսգիշեր, Եվրոպայի լիգա, Բարսելոնա, Չեմպիոնների լիգա, գրանդ, Մոնակո | Rating: 5.0/1
Total comments: 0