17:17 "Բարսելոնան" դեռևս ուժեղ է "Ռեալից" | |
Երեկ կեսգիշերն անց` տեղական ժամանակով գիշերը ժամը 2-ին կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ ու պատասխան հանդիպումը` "Բարսելոնայի" և Մադրիդի "Ռեալի" միջև այս անգամ Կատալունիայի սիրտ հանդիսացող "Կամպ Նոու" մարզադաշտում: Նախ հիշեցնենք, որ առաջին խաղում Մադրիդի "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում գրանցվել էր ոչ-ոքի 2-2 հաշվով, ինչը թեժ պայքար էր խոստանում երկրորդ` պատասխան, հանդիպման ժամանակ: Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ և, պատահական չէր, որ հանդիպման գլխավոր մրցավարն ստիպված եղավ դաշտից հեռացնել 3 ֆուտբոլիստների` ռեալցիներ բրազիլացի Մարսելոյին և գերմանահպատակ թուրք Մեզութ Օզիլին և "կապտանռնագույն" քրիստոնյա Դավիդ Վիլյային, ով սադրանքի դիմեց` Օզիլին "կեղտոտ մուսուլման" անվամբ պիտակավորելով: Նշենք, որ մինչև հանդիպման 88-րդ րոպեն լուսատախտակի վրա վառվում էր այն հաշիվը, որը գրանցվել էր դեռևս առաջին խաղում` 2-2. առաջին խաղակեսում նախ Մեսսի օգնությամբ Ինյեստան առաջ էր մղել "Բարսելանային", ապա "Ռեալի" պորտուգալացի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի գոլին առաջին կեսի վերջում պատասխանել էր Լեո Մեսսին, թեև հանդիպման 82-րդ րոպեին Բենզեմային հաջողվել էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Սակայն հանդիպման 88-րդ րոպեին Լիոնել Մեսսին կարողացավ գրավել "Արքայական ակումբի" դարպասը և երկրի Սուպերգավաթը 3-րդ անգամ անընդմեջ նվիրել իր թիմին:
| |
|
Total comments: 3 | |
| |