Հեղինակավոր իսպանական պարբերականները, որոնց շարքում է նաև AS հանդեսը, տեղեկացնում են, որ կատալոնական "Բարսելոնան" համաձայնության է եկել "Ուդինեզեի" հետ` Ալեքսիս Սանչեսին գնելու հարցում: Հաղորդվում է, որ երկու ակումբների ղեկավարները երեկ վերջնական հանդիպում են ունեցել, որտեղ "Ուդինեզեն" համաձայնել է վաճառել չիլիացուն "Բարսելոնային" 43 մլն եվրոյի դիմաց: Սակայն այս ամենը միայն թերթերի ինֆորմացիան է, իսկ պաշտոնական հաստատում կողմերից և ոչ մեկը դեռևս չի արել:
|