Home » 2012 » Մայիս » 25 » "Բարսելոնան" հերքում է ամեն ինչ
21:09
"Բարսելոնան" հերքում է ամեն ինչ
 Կատալոնական "Բարսելոնայի" փոխնախագահ Խոսեպ Բարտոմեուն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ որևէ ակտիվություն չի ցուցաբերելու` դրանով իսկ վստահեցնելով, որ այս ամռանը Նեյմարը հաստատ "Սանթոսից" չի տեղափոխվելու "Բարսելոնա": RAC1 պարբերականին տված հարցազրույցում "կապտանռնագույնների" փոխնախագահն ասել է. "Արդյո՞ք շանսեր կան, որ այս ամառ մեր թիմ կտեղափոխվի Նեյմարը: Նա "Սանթոսի" հետ պայմանագիր ունի մինչև 2014թ.-ը և մնալու է այդ թիմում մինչև պայմանագրի ավարտը: Իհարկե, մենք տրանսֆերներով զբաղվում ենք պատուհանի բացվելուց ամիսներ առաջ, սակայն վերջնական որոշումը, թե հատկապես որ ֆուտբոլիստը պետք է գնվի, կկայացվի մոտակա երկուշաբթի: Մենք առանց այն էլ լավ կազմ ունենք, իսկ վնասվածք ստացած ֆուտբոլիստներն էլ շարք են վերադարձել, ուստի կարծում եմ, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ մենք պասիվություն կդրսևորենք: Վստահ եմ, որ թիմը շատ նորեկների կարիք չունի: Ինչ վերաբերում է նրան, թե կազմը նոր ֆուտբոլիստի կարիք ունի, թե չունի, դա արդեն մարզչական շտաբի գործն է":
     Հիշեցնենք, որ բացի "Բարսելոնայից" Նեյմարին ցանկանում է ձեռք բերել նաև Մադրիդի "Ռեալը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0