12:16 "Բարսելոնան" կարուստներ կունենա | |
Իսպանական "Բարսելոնայի" առանցքային կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսը և Չավին, ինչպես նաև թիմի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն կարող են բաց թողնել երկրի Սուպերգավաթի՝ Մադրիդի "Ռեալի" հետ վաղը կայանալիք առաջին հանդիպումը. այս մասին տեղեկացնում է AS հանդեսը: Պիկեն ու Բուսկետսը վնասվածքներ են ստացել Իսպանիայի և Իտալիայի հավաքականների միջև վերջերս կայացած ընկերական հանդիպման ընթացքում։ Բուսկետսը հարված է ստացել աջ կողին, մինչդեռ Պիկեն վնասել է ազդրը։ Իսկ ինչ վերաբերվում է Չավիին, ապա վերջինս մկանային վնասվածք ունի և արդեն իսկ բաց է թողել Իտալիայի հետ կայացած ընկերական հանդիպումը: Այնուամենայնիվ, կատալոնական ակումբի բժիշկները խոստացել են ամեն ինչ անել, որ ֆուտբոլիստները կարողանան մասնակցել Սուպերգավաթի առաջին հանդիպմանը, որը կայանալու է վաղը` օգոստոսի 14-ին "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում:
| |
|
Total comments: 0 | |