Մի շարք անհաջող ու բավական երկար բանակցություններ վարելով Բիլբաոյի "Ատլետիկի" ղեկավարների հետ իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ` կատալոնական "Բարսելոնան" որոշել է հրաժարվել այդ ունիվերսալ խաղացողին գնելու մտադրությունից, թեև շարունակում է նոր կենտրոնական պաշտպան փնտրել, ով կարող է արժանիորեն փոխարինել ծերացող Կառլես Պույոլին և շատ անհաջող մրցաշրջան անցկացրած Խերարդ Պիկեին: Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, ակումբի նարոաթուխ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հույս ունի, որ կկարողանա թիմ բերել անգլիական "Մանչեսթեր Սիթիի" 31-ամյա իվուարցի պաշտպան Կոլո Տուրեին, ով վաղուց չի համարվում իր թիմի հիմնական կազմի խաղացող:
|