Կատալոնական "Բարսելոնայի" սպորտային տնօրեն Անտոնիո Սուբիսարետան հայտնել է, որ "Բարսելոնան" բողոք չի ներկայացնի "Արքայական ակումբի" դեմ՝
Իսպանիայի Սուպերգավաթային պատասխան խաղում կատարված անկարգությունների համար: Ըստ "կապտանռնագույնների" սպորտային տնօրենի` այս որոշումը կայացվել է
կատալոնական ակումբի տնօրեն Սանդրո Ռոսելի, թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և
գլխավոր մարզչի օգնական Տիտո Վիլանովայի ընդհանուր քննարկումից հետո.
այս մասին հաղորդում է ֆրանսիական AP լրատվական գործակալությունը:
|