22:37 "Բարսելոնան" նոր կորուստ է ունենալու | |
Կատալոնական "Բարսելոնայի" հոլանդացի եզրային կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը դեռ մոտ է գերմանական "Շալկե" տեղափոխվելուն: Գերմանական ակումբի նախագահը` Կլեմենս Թոնիսը օրերս ասել էր, որ այդ հոլանդացին հոյակապ ֆուտբոլիստ է: Ֆուտբոլիստի գործակալ Ռոբերտ Յանսենը նույնպես հաստատել է, որ իր հաճախորդի ծառայություններով իրոք հետաքրքրված է "Շալկեն": "Կատալոնական ակումբը համաձայն է բաց թողնել նրան: Այդպես ավելի լավ կլինի բոլորի համար",- ասել է նա: Իսկ հոլանդացու հայրենակից, "Շալկեի" առաջատար հարձակվող Կլաս-Յան Հունտելարն էլ հաստատել է ամեն բան իր Twitter-ի էջում: "Ցանկանում եմ ողջունել նրան մեր ակումբում: Հուսով եմ, որ արդեն վաղը նա կմարզվի մեզ հետ",- գրել է նա:
| |
|
Total comments: 0 | |