Կատալոնական "Բարսելոնան" ցանկանում է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի բացվելը նախապես ձեռք բերել երիտասարդ ու անչափ տաղանդավոր ֆուտբոլիստների, ովքեր այս կամ այն կերպով աչքի են ընկնում իրենց թիմերում: Հայտնի է դարձել, որ կատալոնացիները լրջորեն քննարկում են Մադրիդի "Ատլետիկոյի" 24-ամյա հարձակվող Ադրիան Լոպեսին գնելու տարբերակը: Այս տրանսֆերը կարող է դառնալ նաև Դավիդ Վիլյայի վաճառքի դրդապատճառ, սակայն "Բարսելոնայում" հերքել են, որ նոր հարձակվողի գալուստը ինչ-որ կերպ կազդի Դավիդ Վիլյայի վրա: Բացի հարձակվողներից, Կատալոնիայում փնտրում են նաև տաղանդավոր կիսապաշտպանների, և այդ թվում Լոնդոնի "Արսենալի" հիմնական կազմի խաղացող Ալեքս Սոնգին, ով բազմիցս ցույց է տվել իր ունակությունները:
|