Home » 2012 » Մարտ » 23 » "Բարսելոնան" շարունակում է փնտրել
21:32
"Բարսելոնան" շարունակում է փնտրել
 Կատալոնական "Բարսելոնան" շարունակում է Էրիկ Աբիդալին արժանի փոխարինողներ փնտրել, որոնք կկարողանան չեզոքացնել թիմի ձախ եզրում առաջացած ներկա խնդիրները: Ինչպես հայտնում են իսպանական հանրահայտ ԶԼՄ-ները, "կապտանռնագույնները" հետաքրքրություն են ցուցաբերում գերմանական "Շալկեի" 25-ամյա ավստրիացի ֆուտբոլիստ Քրիստիան Ֆուկուսի նկատմամբ: Բացի Ավստրիայի ազգային հավաքականի խաղացողից կատալոնական թիմը պատրաստ է գնել նաև "Գրանադայի" բրազիլացի պաշտպան Գիլերմե Սիկեյրային:
   Հավելենք, որ "Բարսելոնան" փոխարինող է փնտրում նաև թիմի ավագ Կառլես Պույոլին, իսկ գլխավոր թեկնածուն Լոնդոնի "Չելսիի" խաղացող և Բրազիլիայի ազգային թիմի անդամ Դավիդ Լուիզն է, ում տրանսֆերը գնահատվում է ավելի քան 35 մլն ֆունտ ստեռլինգ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0