Home » 2011 » Հուլիս » 27 » "Բարսելոնան" սպասվածից ավելի քիչ վնասներ է ունեցել
20:31
"Բարսելոնան" սպասվածից ավելի քիչ վնասներ է ունեցել
 Հեղինակավոր AP պարբերականը տեղեկացնում է, որ ավարտված մրցաշրջանում կատալոնական "Բարսելոնայի" վնասները կազմել են 9,3 մլն դոլար՝ սպասված 21,4 միլիոնի փոխարեն: Նշվում է, որ լրացուցիչ եկամուտի աղբյուր է հանդիսացել "Չեմպիոնների լիգայում" հաղթանակը, Qatar Foundation կազմակերպության հետ նոր հովանավորչական պայմանագրի կնքումը, "Նոու Կամպում" մեծ հաճախելիությունը և ակումբի թանգարանը: Ինչպես նաև կատալոնացիները 44.2 մլն դոլար են ստացել Զլատան Իբրահիմովիչի, Դմիտրի Չիգրինսկիի և Մարտին Կասերեսի վաճառքից: Նաև հաղորդվում է, որ մրցաշրջանի ընթացքում "Բարսելոնան" նվազեցրել է ընդհանուր պարտքն՝ այն 430.6 միլիոնից մինչև 363.7 մլն դոլար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hayk | Tags: թանգարան, AP, Չեմպիոնների լիգա, Զլատան Իբրահիմովիչ, Մարտին Կասերես, Նոու Կամպ, Դմիտրի Չիգրինսկի, Բարսելոնա, Qatar Foundation | Rating: 5.0/1
Total comments: 0