Home » 2013»Ապրիլ»11 » "Բարսելոնայի" երկրպագուները ատրճանա՞կ են պահում
21:34
"Բարսելոնայի" երկրպագուները ատրճանա՞կ են պահում
"Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի՝ "Բարսելոնա"-"ՊՍԺ" (Խմբ. խաղն ավարտվել է 1-1 հաշվով) պատասխան խաղից առաջ Կատալոնիայի ոստիկանությունը հետախուզել է կատալոնական ակումբի ուղիղ 84 երկրպագուների, ովքեր հավաքվել էին "Նոու Կամպ" մարզադաշտի հարևանությամբ գտնվող բարում: Ֆուտբոլասերների մեծ մասը եղել են "Բարսելոնայի" ծայրահեղական երկրպագուների՝ "Boixos Nois" ակումբի անդամ: Երկրպագուների մոտ ոստիկանները հայտնաբերել են 4 ատրճանակ և թմրանյութ: Երկրպագուներից 9 հոգի ձերբակալվել են: Նաև պետք է նշել, որ խաղից առաջ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և երկու թիմերի երկրպագուների միջև: