Home » 2011 » Հուլիս » 19 » "Բարսելոնայի" համար մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկում
09:24
"Բարսելոնայի" համար մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկում
Երեկվանից ավարտվել է կատալոնական "Բարսելոնայի" ֆուտբոլիստների ամառային արձակուրդը, և երեկ արդեն ուշ գիշերին "կապտանռնագույններն" իրենց առաջին մարզումն են անցկացրել: Պարապմունքին ներկա են եղել ընդամենը 16 խաղացող: Արգենտինացիներ Լեո Մեսսին, Խավյեր Մասկերանոն և Գաբրիել Միլիտոն լրացուցիչ հանգստյան օրեր են ստացել, քանի որ մասնակցում էին "Ամերիկայի գավաթի" խաղարկությանը: Բրազիլացիներ Դանիել Ալվեշը և Ադրիանոն նույն պատճառով ավելի ուշ կմիանան մարզումներին: Մարզումը բաց է թողել նաև կատալոնացիների ավագ Կառլես Պույոլը, որը դեռևս վերականգնվում է անցած մրցաշրջանում ստացած վնասվածքից: Իսկ ահա երիտասարդ հարձակվող Բոյան Կրկիչը նույնպես չի եկել "կապտանռնագույնների" մարզաբազա, քանի որ կարգավորում է իր` հռոմեական "Ռոմա" տեղափոխվելու հետ վերջին մանրամասները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, Բոյան Կրկիչ, Խավյեր Մասկերանո, Բարսելոնաամառային արձակուրդկապտանռն, Կառլես Պույոլ, Ադրիանո, Գաբրիել Միլիտո, Լեո Մեսսի, Դանիել Ալվեշ | Rating: 5.0/2
Total comments: 0