13:04 "Բարսելոնայի" համար "Ռեալին" հաղթելը ավելի է դժվարացել | |
![]() Ֆուտբոլասերներին հայտնի է, որ այս թիմերի միջև կայացած առաջին` մադրիդյան խաղում հաղթել էին կատալոնացիները, սակայն "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում գրանցված 2-1 հաշիվը որոշակի ինտրիգ էր խոստանում պատասխան հանդիպման ժամանակ: Առաջին խաղակեսի սկզբնական 20 րոպեները բավականին խոստումնալից էին. երկու դրվագներում "Ռեալի" ֆուտբոլիստներն անչափ մոտ էին հաջողությանը, սակայն մի դեպքում Մեսութ Օզիլի հեռահար հարվածից հետո "Բարսելոնային" օգնության հասավ դարպասաձողը ![]() Հրաշալի խաղային պահերը չօգտագործվեցին մադրիդցիների կողմից, և անմիջապես գործեց ֆուտբոլի չգրված օրենքը. ընդմիջումից ընդամենը երկու րոպե առաջ ձեռնարկած սուր հակագրոհի արդյունքում Պեդրոն կարողացավ արդյունավետ եզրափակել մադրիդցիների պաշտպանությունը կտրող Լիոնել Մեսսիի կատարած հաշվենկատ փոխանցումը: Հանդերձարան ուղևորվելուց վայրկյաններ առաջ էլ Դանիել Ալվեշը հուժկու հարվածով գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասի հեռավոր վերին անկյունը` դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ: Դիտարժան պայքարը շարունակվեց նաև երկրորդ խաղակեսում: Թիմերը շարունակում էին բաց և դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: Մադրիդյան հյուրերն ամեն կերպ փորձում էին ցանկալի արդյունքի հասնել, և դրվագներից մեկում դա նրանց հաջողվեց. տուգանայինն իրացնելուց հետո Սերխիո Ռամոսը կարողացավ գլխի հարվածով գրավել Պինտոյի պաշտպանած դարպասը, բայց հանդիպման գլխավոր մրցավարն ավելի վաղ արձանագրել էր Ռամոսի կողմից թույլ տված կանոնների խախտումը: Այդ խաղային դրվագն ամենևին էլ թևաթափ չարեց "Արքայական ակումբին", որի ֆուտբոլիստներն ավելի ուժեղացրեցին ճնշումը "Բարսելոնայի" պաշտպանական դիրքերի վրա, ինչը տվեց իր ցանկալի արդյունքը. հանդիպման 68-րդ րոպեին ստանալով Մեսութ Օզիլի հաշվենկատ փոխանցումը` Քրիշտիանու Ռոնալդուն աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց ընդառաջ դուրս եկած դարպասապահին, և գնդակը ցնցվեց "Բարսելոնայի" ցանցում` կրճատելով հաշվի տարբերությունը: Ընդամենը 4 րոպե անց գնդակը երկրորդ անգամ հայտնվեց տանտերերի դարպասում. աչքի ընկավ փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: ![]() Այսպիսով` ավարտվեց հերթական "Էլ Կլասիկոն": Այն նորից բազմաթիվ խոսակցությունների ու վեճերի տեղիք կտա մոտակա օրերի ընթացքում, բայց որ "գալակտիկոսները" կարողացան խաղով չզիջել մրցակցին, դա քննարկումից դուրս է: "Ռեալը" պարտվեց ընդհանուր հաշվով, բայց ոչ այսպիսի խաղով: Ժոզե Մոուրինյոն վերջապես կարողացավ հաղթահարել այն "վախը", որ կար իր մեջ "Բարսելոնայից" կրած 0-5 հաշվով պարտությունից հետո: Մոուրինյոն գտավ հաղթելու բանալին Խաղը աչքի ընկավ կոպտությամբ ![]() ![]() | |
|
Total comments: 2 | |
| |