Կատալոնական "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբի
նախկին նախագահ Խոսե Լուիս Նունյեսը վեց տարով ազատազրկվել է
կաշառակերության և փաստաթղթերի կեղծման համար. այս մասին տեղեկացնում է հանրահայտ АS պարբերականը: Հիշեցնենք, որ Նունյեսը զբաղեցրել է "Բարսելոնայի" նախագահի պաշտոնը 1978-2000թթ. ընթացքում: Այդ ժամանակահատվածում "կապտանռնագույնները" նվաճել են 27 տիտղոս՝ յոթ անգամ հաղթելով Իսպանիայի
առաջնությունը, վեց անգամ նվաճելով "Արքայական գավաթը" և մեկ անգամ հաջողության
հասնելով "Չեմպիոնների գավաթի" խաղարկությունում: Հավելենք, որ Նունյեսը 4 տարի կազատազրկվի կաշառք տալու համար, իսկ ևս երկու տարի՝ փաստաթղթերի կեղծման:
|