Այսօր առավոտյան Կատալոնական "Բարսելոնան" և սպորտային մարզահագուստ արտադրող ամերիկյան Nike ապրանքանիշը երկրպագուներին ներկայացրել են կատալոնական թիմի նոր` 2012/13թթ. մրցաշրջանի տնային մարզահագուստը: Նշենք, որ մարզաշապիկը երկրպագուներին ներկայացվել էր դեռ վաղուց, սակայն այն ժամանակ ֆուտբոլասերները տեսել էին թերի դիզայնով մարզաշապիկներ: Նոր մարզաշապիկի թևքերի և վզի մասը ամբողջովին կարմիր է, իսկ ահա շորտերը կլինեն կապույտ: Nike ընկերությունը ջանք չի խնայել մարզաշապիկի ավելի գեղեցիկ դիզայն ստանալ: Մարզաշապիկի վրա կատարվել է վերջին սերնդի վերամշակված պոլիեսթերային փոփոխություններ, ինչը երբևէ չի եղել Nike ապրանքանիշի այլ մարզաշապիկների վրա: Այս կտորը մոտ 30 % քչացնում է ճառագայթային թափանցումը: Հավելենք, որ Nike-ը սկսած 2010 թվականից սկսել էր պլաստիկ շշերից այսպիսի կտորով մարզաշապիկների պատրաստումը: "Կապտանռնագույնների" նոր մարզաշապիկի ավելի ամբողջական տեսքը կարող եք տեսնել ստորև.
|