19:47 "Բարսելոնայի" խաղացողները խոսում են երեկվա խաղի մասին | |
Կատալոնական "Բարսելոնայի" խաղացողները մադրիդյան "Ռեալի" հետ երեկ կայացած մարտական ոչ-ոքիից հետո իսպանական ԶԼՄ-ներին հետևյալ կարծիքներն են արտահայտել խաղի, մրցակցի ու իրենց երկրպագուների մասին:
Չավի. "Մադրիդյան թիմը վատ չէր նայվում խաղադաշտում, բայց ամեն դեպքում մենք ավելի ուժեղ էինք մեր մրցակցից: Հավատարիմ մնալով մեր խաղային փիլիսոփայությանը` կրկին մեզ համար ցանկալի արդյունքի հասանք: Ողջ խաղի ընթացքում գնդակը միշտ մեզ մոտ էր, և հենց մենք էինք վերահսկում խաղի ռիթմը: Ասեմ նաև, որ մենք հոյակապ պաշտպանվեցինք. "Ռեալը" չկարողացավ օգտագործել իր հարձակվողական հզոր պոտենցիալը, իսկ դա մեզ համար արդեն որոշակի հաղթանակ է: Պետք է փաստել, որ մրցակիցը հենց խաղասկզբից դիտմամբ մեզ զիջեց գնդակը, սակայն մենք լիարժեքորեն օգտվեցինք այդ հանգամանքից և մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցինք Կասիլյասի դարպասին: Սա դեռ փոքրիկ քայլ էր դեպի հերթական չեմպիոնություն. ամեն ինչ դեռ առջևում է: Ինչ վերաբերում է չորեքշաբթի օրվա "Գավաթային եզրափակիչ խաղին", ապա այդտեղ լիովին այլ պատկեր կլինի, դրանում կարող եք չկասկածել": Դանի Ալվեշ. "Ես դժգոհ եմ մրցավարից ու նրա իրականացրած մի շարք որոշումներից: Նախ ես ոչ մի խախտում էլ չկատարեցի, այլ մաքուր կերպով հեռացրի գնդակը, չգիտես` ինչու մրցավարը 11 մետրանոց նշանակեց: Եթե իրականում 11 մետրանոց լիներ, ապա ես պիտի լքեի խաղադաշտ, սակայն ես խաղացի մինչև վերջ: Կարևորը մենք չենք պարտվել, և հոգեբանորեն ավելի լավ իրավիճակում ենք գտնվում, քան Մոուրինյոյի թիմը: Այսկերպ մեր թիմն ավելի լավ կպատրաստվի "Արքայական գավաթի եզրափակչին", որը կայանլու է մոտակա չորեքշաբթի: Եթե կարծում եք, թե երեկ մեր բախտը բերեց, ապա խնդրում եմ սպասեք մինչև հենց այդ չորեքշաբթի: "Մեստալիայում" մենք դեռ կասենք, թե ինչ է նշանակում խաղալ "Բարսելոնայում"` թիմին հատուկ խաղային փիլիսոփայությամբ: Ինչ վերաբերում է մեր թիմին ու ցուցադրած խաղին, ապա կցանկանայի միայն մի բան ասել. մենք կրկին բարձունքում էինք ու 95 րոպե խաղացինք մեր խաղը": Պեդրո. "Հոյակապ խաղ ստացվեց, ու գրանցված հաշիվը, ամեն դեպքում, մեզ ձեռնտու էր ու հարկ չկար ռիսկի դիմելու. այնպես որ բողոքելու տեղ չունենք: Պետք է ասեմ, որ "Ռեալի" խաղը երկիմաստ բնույթ էր կրում ողջ խաղի ընթացքում, և դժվար է ինչ-որ կոնկրետ բան սպասել այդ թիմից "Գավաթային եզրափակչում": Ամեն դեպքում մոտակա շաբաթների ընթացքում մեզ շատ բարդ խաղեր են սպասվում մադրիդցիների հետ: Պետք է տրամադրվել բոլոր խաղերին առանձին-առանձին. այս խաղը չպետք է կապել մյուս խաղերի հետ": Կեյտա. "Երբ մենք գոլի հեղինակ դարձանք, "Ռեալը" դաշտում կարծես կորավ: Մենք անընդհատ փոխանցումներով առաջ էինք շարժվում ու մի քանի անգամ մոտ էինք հաջողությանը: Ցավոք, շատ գոլ չխփեցինք, իսկ խաղի 70-րդ րոպեից հետո վերակենդանացած "Ռեալը" մեզ ընդամենը րոպեների ընթացքում պատժեց. սա է ֆուտբոլի գեղեցկությունն ու գրավչությունը: Մրցավարությունից չէի ցանկանալ խոսել, քանի որ այն շատ տարօրինակ էր թե մեր, թե մրցակցի համար": Ինյեստա. "Մենք կարող էինք երեք միավոր վաստակել այս խաղում, սակայն ստիպված ենք բավարարվել ընդամենը 1-ով: Մենք այսօր մի փոքր ավելի անբախտ էինք, սակայն հուսով եմ, որ չորեքշաբթի օրը մարզական բախտը մեզնից երես չի թեքի, իսկ մենք էլ կանենք ամեն բան "Արքայական գավաթը" կրկին նվաճելու ու Կատալոնիա տանելու համար: Ես կցանկանայի խոսել մարզադաշտի խոտածածկի մասին. չգիտեմ` ինչու մադրիդցիները որոշել էին թավ խոտի վրա անցկացնել խաղը, դա քիչ է ասել, թե տարօրինակ էր: Ամեն դեպքում դա մեզ հաստատ չխանգարեց. ողջ խաղի ընթացքում գնդակը գրեթե միշտ մեզ մոտ էր, իսկ ով տիրում է գնդակին, ուրեմն նա էլ ավելի ռեալ շանսեր ունի գոլ հեղինակելու": Վալդես. "Ես ավելի ուրախ եմ այն բանի համար, որ մեր ավագը` Պույոլը, կարողացավ մեր թիմին առաջնորդել դեպի "Սանտիագո Բեռնաբեու": Դա շատ ազդեցիկ էր ցանկացած կատալանի համար: Ինչ վերաբերում է խաղին, ապա նշեմ, որ մենք կարող էինք թե հաղթել, թե պարտվել այս խաղում: Մենք ուրախ ենք գրանցված արդյունքից, քանի որ սա այնքան էլ որոշիչ չէր չեմպիոնի կոչման համար պայքարում": | |
|
Total comments: 6 | |
| |