Կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ հարձակվող Դորիան Ագուդո Նոլիտոն իսպանական Sport.es ինտեր-նետային կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ այս ամռանն ամենայն հավանականությամբ կլքի թիմը: 24-ամյա խաղացողն իր դժգոհությունն է հայտնել, որ դեռևս խաղում է "Բարսելոնա Բ" թիմում, թեև արդեն վաղուց պատանի չէ:
Հավելենք, որ նախկինում այս խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էին եվրոպական մի շարք ակումբներ, այդ թվում անգլիական "Տոտենհեմը", "Էվերթոնը", "Նյուքասլը":