09:32 "Բարսելոնայում" դեռ խոսում են մրցավարական սխալների մասին | |
Եթե ամիսներ առաջ մրցավարական սխալների մասին Իսպանիայում միայն բարձրաձայնում էր Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ապա հիմա դրա մասին խոսում են նաև "Բարսելոնայի" "ներքին խոհանոցում": Կատալոնական գրանդի գրեթե բոլոր ֆուտբոլիստներն Իսպանիայի առաջնության հերթական տուրի ավարտից հետո (Խմբ. Նշենք, որ խոսքը գնում է "Վիլյառեալ" - "Բարսելոնա" հանդիպման մասին, որն ավարտվել է 0-0 հաշվով) իրենց բողոքն են արտահայտել խաղի գլխավոր մրցավարի կայացրած որոշումների վերաբերյալ: Այսպես, "Բարսելոնայի" փորձառու կիսապաշտպան Չավին, ով երբեք իրեն թույլ չի տվել խոսել խաղի մրցավարության մասին, չի դիմացել և ասել է. "Հաճախ ես մի զգացում եմ ունենում, որ մրցավարների սխալների պատճառով մենք ավելի շատ ենք տուժում, քան մյուս ակումբները: Արդեն որերորդ անգամն է, երբ "Լա լիգայի" շրջանակներում կայացած հանդիպումներում մրցավարները 11-մետրանոց հարված չեն նշանակել մեր մրցակցի դարպասի վրա, որը մեզ վրա շատ թանկ է նստել":
Իսկ ահա դարպասապահ Վիկտոր Վալդեսն էլ ասել է. "Նրանց թույլ տված սխալները խոսում է նրանց` անկոմնակալ չլինելու մասին": | |
|
Total comments: 0 | |