Home » 2012 » Փետրվար » 6 » "Բարսելոնայում" շարունակում են հերքել
19:18
"Բարսելոնայում" շարունակում են հերքել
 Կատալոնական "Բարսելոնայում" բոլորը շարունակում են մերժել իսպանական ԶԼՄ-ներում վերջերս տարածված այն լուրը, ըստ որոնց` "կապտանռնագույններն" ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակներում փորձելու են գնել Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիին: Հաղորդվում է, որ բրիտանական Sky Sports լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ կատալոնական գրանդի մարզչի օգնական Խոսեպ Մարիա Բարտոմեուն ասել է. "Վան Պերսիի տեղափոխությունը մեզ մոտ չի համապատասխանում իրականությանը":
   Նշենք, որ հոլանդացին "զինագործների" հետ ունի պայմանագիր մինչև հաջորդ տարի, իսկ տեղեկություններ էլ կան, որ վերջինս ցանկանում է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:
     Հավելենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ վան Պերսին կարող է 3 տարվա պայմանագիր կնքել կատալոնական "աճպարարների" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0