Home » 2011 » Օգոստոս » 2 » Բարթոնին հեռացրել են "Նյուքասլից"
09:36
Բարթոնին հեռացրել են "Նյուքասլից"
Անգլիական "Նյուքասլի" սկանդալային աստղ Ջոուի Բարթոնը հեռացվել է "կաչաղակների" թիմից ակումբի ղեկավարությանը խիստ քննադատելու համար: Նա հայտարարել է, որ թիմի պաշտոնյաները չպետք է վաճառեին "Նյուքասլի" լավագույն ռմբարկու Քևին Նոլանին և մի շարք այլ ֆուտբոլիստների: Նշենք, որ 28-ամյա կիսապաշտպանը կհեռանա "Նյուքասլից" ազատ խաղացողի կարգավիճակով: Մի շարք ակումբներ, որոնց թվում "Արսենալը", "Տոտենհեմը" և "Սթոք Սիթին" արդեն իսկ դիմել են "Նյուքասլին" խաղացողին ձեռք բերելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: mu | Tags: Քևին Նոլան, Նյուքասլ, կիսապաշտպան, Արսենալ, Ջոուի Բարթոն, ակումբի ղեկավարության, Տոտենհեմ | Rating: 5.0/1
Total comments: 0