Անգլիական "Նյուքասլի" արդեն նախկին ֆուտբոլիստ Ջոուի Բարթոնը հնարավոր է հայտնվի Սանկտ-Պետերբուրգի "Զենիթում": Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել այն բանից հետո, երբ քննադատել է թիմի ղեկավարությանը առաջատար ֆուտբոլիստներին վաճառելու համար: Անգլիացի 28-ամյա ֆուտբոլիստին "Զենիթը" պատրաստ է շաբաթական 68 հազար եվրո աշխատավարձ տալ: