Home » 2011 » Օգոստոս » 7 » Բաստոսը խնդիրներ ունի երկրպագուների հետ
18:54
Բաստոսը խնդիրներ ունի երկրպագուների հետ
Ինչպես տեղեկացնում է Goal.com հանրահայտ էլեկտրոնային պարբերականը, ֆրանսիական "Լիոնի" բրազիլացի ունիվերսալ Միշել Բաստոսն այժմ խնդիրներ ունի ակումբի երկրպագուների հետ, քանի որ մամուլը գրել է, թե Բաստոսն անձամբ է ցանկանում տեղափոխվել Թուրինի "Յուվենթուս": "Ես նման բան չեմ ասել, ես ուղղակի ասել եմ, որ "Յուվենթուսը" վատ տարբերակ չէ զարգանալու համար: Ակումբի երկրպագուները զայրացած են, ես դա հասկանում եմ, բայց ես երբևէ չեմ ասել մամուլին այդպիսի բան: Այժմ ես ջանասիրաբար աշխատում եմ թիմի համար: Եթե երկրպագուները նորից կարողանան աջակցել ինձ՝ դա հրաշալի կլինի",-ասել է Բրազիլիայի հավաքականի խաղացողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 370 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0