Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը երեկ պաշտոնապես որոշում է կայացրել ազգային ընտրանու ղեկից
չհեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստային "Ամերիկայի
գավաթում" թիմի կրած անհաջող ելույթների պատճառով։ Ինչպես և ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, արգենտինացիներին չհաջողվեց
հաղթահարել 1/4 եզրափակիչ փուլի արգելքը։ Սակայն եթե այն ժամանակ այդ
անհաջողությունը հանգեցրել էր գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի հեռացմանը,
ապա այս անգամ ամեն ինչ խաղաղ ելքով է ավարտվել։ Արգենտինայի ֆուտբոային ասոցիացիայի նախագահ Ժուլիո Գրոնդոնի
խոսքերով՝ Բատիստան այն մասնագետն է, ում ֆեդերացիան պատրաստ է վստահել
2014թ.-ի աշխարհի առաջնությանը թիմին նախապատրաստելու գործընթացը։
|